Help the Children Project : Zatik Orphanage
 
Ապագան Բաց է ՀԿ
Օգնենք երեխաներին Ծրագիր
Զատիկ Մանկատուն
 
 Տնօրեն | Մանկատուն | Նկարներ | Դիմեք մեզ
 

«Զատիկ» մանկատուն

  Այսօր «Զատիկ» մանկատանը բնակվում են 140 երեխաներ: Մանկատունն ունի վեց խումբ: Խմբերից յուրաքանչյուրն ունի իր անունը: Խմբերը բաժանված են ըստ տարիքային եւ սեռային առանձնահատկությունների: Կա 3 տղաների եւ 3 աղջիկների խմբեր:
  Փոքր աղջիկների խումբը կոչվում է «Խատուտիկ», փոքր տղաներինը` «Թիթեռ» (6-10 տարեկաններ): 10-13 տարեկան աղջիկների խումբը կոչվում է «Շուշան», իսկ նույն տարիքի տղաներինը` «Կայծակ»:
  14-18 տարեկան աղջիկների խումբը կոչվում է «Մանուշակ», իսկ նույն տարիքի տղաների խումբը` «Նոյ»: Ուսման բնագավառում բարձր առաջադիմություն ցուցաբերած երեխաներն իրենց ուսումն շարունակում են ԲՈւՀ-երում, քոլեջներում եւ այլ ուսումնական հաստատություններում:
  Բոլոր երեխաները պարտադիր ստանում են 8-ամյա կրթություն: Այն երեխաները, ովքեր ընդունակություն չունեն ուսումը շարունակելու բարձրագույն հաստատություններում, փորձում են մասնագիտություն ձեռք բերել մասնագիտացված դպրոցներում: Երաժշտական ընդունակություններ եւ հակումներ ունեցող երեխաները հաճախում են երաժշտական դպրոցներ, սպորտով զբաղվել ցանկացողները (երեխաների մեծ մասը) հաճախում են սպորտ դպրոցներ: Մանկատանը գործում են աղջիկների երգչախումբ եւ պարի խումբ, որտեղ ընդգրկված են 40 երեխաներ:
  Մանկատան տարածքին կից կա կարի ֆաբրիկա, որի տնօրինությունը մշտապես պատրաստակամ է եւ ընդառաջում է դպրոցն ավարտած երեխաներին աշխատանքի ընդունել:
  Բացի առօրյա միջոցառումներից, մանկատունը հարմար առրթներով միջոցառումներ է կազմակերպում, որոնց ներկա են լինում բարձրաստիճան հյուրեր: Այդ միջոցառումներից մեկն էր 2003 թվականին մանկատան տասնամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:
  «Զատիկ» -ի 10-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպվել էր մեծ շուքով: Այդ միջոցառմանը իրենց երգ ու պարով, ասմունքով եւ ներկայացումներով հյուրերին ներկայացան մանկատան սաները:

  Նախապատմություն

  Երկրաշարժ, Խորհրդային Միության փլուզում, պատերազմ. ահա այն իրական պատճառները, որոնք հիմք դարծան մեծաքանակ երեխաների թողեցում հայտնվելուն: Այդ հարցը այն ժամանակ հուզում էր շատերին: Մանկատունը բացելու գաղափարը ծնվել եւ իրագործվել է Արցախի թեմի «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի կողմից առաջնորդությամբ Պարգեւ Եպիսկոպոս Մարտիրոսյանի եւ տնօրինությամբ Տեր Մեսրոպ Քահանա Արամյանի: Մանկատան ղեկավար առաջադրվեց կենտրոնի աշխատակից Ա. Մնացականյանը: Սկզբնական մտածումը այսպիսին էր` գնել մի տուն, այնտեղ հավաքել անօթեւան եւ մուրացիկ երեխաների, այնուհետեւ զբաղվել նրանց խնամքով, դաստիարակությամբ եւ կրթությամբ: Հետո այդ միտքը զարգացավ, դիմեցինք տարբեր ղեկավար մարմինների եւ վերջապես հրաշքով բացվեց «Զատիկ» մանկատւնը: Ինչու՞ հրաշքով. որովհետեւ այն ժամանակ մեծաքանակ հաստաաություններ, գործարաններ, մանկապարտեզներ: Այդ համատարած անգործության քաւսի մեջ մանկատուն բացելը իրոք որ հրաշքի նման մի բան էր: Մանկատունը բացվեց 1993թ.-ի սեպտեմբերի 1-ին`ներկայիս Կրթության եւ Գիտության Նախարարության ներքո: 2003թ. հունվարի 1-ից Կառավարության որոշման համաձայն այն տրվեղ ներկայիս Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի Նախարարությանը : Երախտագիտությամբ ենք հիշում բոլոր այն անհատներին եւ բարեգործական կազմակերպություններին, որոնք այդ դժվարին ժամանակներում նեցուկ եղան մանկատան կայացման գործընթացին:
  Մանկատունը բացվեց Երեւան քաղաքի ծայրամասերից մեկում` Քանաքեռ թաղամասում, մտավոր հետամնաց երեխաների գիշերօթիկ մանկապարտեզի շենքում: Երկար ժամանակ այս երկու հաստատությունները գործել են համատեղ` միեւնույն շենքում, օգտվել են նույն խոհանոցից, լվացքատնից, դահլիճից: Մանկատունը շատ կարճ ժամանակում լցվեց մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաներով: Պահանջ առաջացավ, որ հատուկ տիպի մանկապարտեզը տեղափոխվի մի այլ կառույց, որը ի կատար ածվեց 1998թ-ին եւ շենքը ամբողջությամբ տրամադրվեց «Զատիկ» մանկատանը: Շենքը գտնվում է ավեր վիճակում եւ առաջ եկավ շենքի վերանորոգման հարցը: Այդ գործընթացին իր ֆինանսական աջակցությունը ցուցաբերեց Պրովիկտիմիս Շվեյցարական կազմակերպությունը` VAD :
  Հայ- Շվեյցարական կազմակերպության միջնորդությամբ եւ Ջինիշյան Հիշատակի հիմնադրամը: Վերանորոգումից հետո մանկատունն ստացավ իր ներկայիս տեսքը: Մանկատունը, բացի խմբասենյակներից, ունի խոհանոց, ճաշարան, լվացքատուն, գրադարան, համակարգչային սենյակ, դահլիճ, ատամնաբուժարան, բուժ. կետ` իր մեկուսարանով, որը նախատեսված է ինֆեկցիոն հիվանդ երեխանների համար:
  Մանկատունն ունի նաեւ հարակից սպորտային հրապարակ, որտեղ վերջերս տեղադեւել ենք ֆուտբոլային դարպասներ, բասկետբոլի զամբյուղներ, որտեղ կազմակերպվոիմ են տարբեր սպորտային խաղեր: Մանկատուն ընդունված երեխաները մեծ խնդիրներ դրեցին մեր առաջ: Առաջինը իրենց հետ բերեցին լուրջ ինֆեկցիոն հիվանդություններ` տուբերկուլիոզ, քոս, մաշկային եւ հոգեկան տարբեր հիվանդություններ, որոնք լուծելու համար անհրաժեշտություն առաջացավ շատ լուրջ պրոֆեսիոնալ միջամտությունների: Երախտագիտությամբ ենք հիշում այն կազմակերպություններին եւ անհատներին, ովքեր օգնեցին մեզ: Մասնավորապես մեր երախտիքի խոսքն ենք ուղղում ծագումով հայ գերմանացի բժիշկ....., որը ժամանակին հայտնաբերեց տուբերկուլիոզի համաճարակը, որը եւ մեզ օգնեց ժամանակին այն կասեցնելու: Մյուս խնդիրը դա երեխաների ուսումնական հարցերն էին:
  Շատերը դպրոց չէին գնացել ընդհանրապես, իսկ շատ շատերն էլ ետ էին մնում իրենց հասակակիցներից: Երեխաներին տեխավորեցինք մանկատան շրջակայքում գտնվող մի քանի դպրոցներում: Բաց թողնվածը լրացնելու համար ստիպված էինք արտահաստիքային ուսուցիչներ վարձել մի քանի առարկաների գծով: Եվ ինտենսիվ աշխատանքի շնորհիվ հաջորդ ուսումնական տարվա սկզբին Կրթության եւ Գիտության նախարարի հրամանով երեխաները թռիչքով փոխադրվեցին մեկ դասարան բարձր, իհարկե, քննություններ հանձնելուց հետո:

  Աշխատակազմ

  Մանկատունը ունի 69 աշխատող: Վարչական անձնակազմը 9 հոգի է: Բուժանձնակազմում կան 2 բժիշկներ` ատամնաբուժ ու մանկաբուժ, միջին բուժանձնակազմում` 4 բուժքույրեր, որոնցից մեկը դիետ բուժքույր է, կրտսեր բուժանձնակազմ` դայակներ (21 հոգի):
  Կան 18 դաստիարակներ եւ տնտեսական անձնակազմ` 15 հոգի: 69 աշխատողներից 32-ը ունեն բարձրագույն կրթություն, 20-ը` միջին մասնագիտական կրթություն եւ 17-ը` միջնակարգ կրթություն:


Ապագան Բաց է ՀԿ-ի Ծրագրեր
«Օգնենք երեխաներին»` 1,5-15 տարեկան երեխաների համար www.helpthechildren.fio.am
«Ապագա մասնագետներ»` 16-21 տարիքի երիտասարդների համար www.fs.fio.am
«Կրթական կամուրջ»` մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների համար www.edubridge.fio.am
«Նամակագրական Կապ»` 5-18 տարեկան երեխաների համար www.penpals.fio.am
Դիմել «Ապագան Բաց է» ՀԿ
Առաջարկությունների կամ համագործակցելու համար կարող եք կապնվել մեզ հետ:

Հասցե` ք.Երեւան, Քաջազնունու 1, 3-րդ հարկ
Հեռ` +37410 55-91-26
Էլ.փոստ` info@fio.am

 
 Տնօրեն | Մանկատուն | Նկարներ | Դիմեք մեզ
© 2005-2010 "Future is Open" NGO. All rights reserved. Contact us by phone: +37410 55-91-26 or by e-mail: info@fio.am.