|
Վանաձորի մանկատունը ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 16-ին` համաձայն ՀՀ կառավարության 1997թ. հոկտեմբերի 20-ի թիվ 458 որոշման: Ստեղծման պահին մանկատունն ունեցել է որբ, մուրացիկ եւ ընտանիքներից լքված թվով 30 երեխաներ:
Համաձայն մանկատան կանոնադրության` մանկատուն ընդունվում են 0-16 տարեկան առողջ երեխաներ, որոնք ունեն համապատասխան կարգավիճակ եւ փաստաթղթեր: Ներկայումս մանկատանը բնակվում են 116 երեխաներ, պետության կողմից պլանավորված 109-ի փոխարեն: Նրանցից 19-ը ուսանողներ են (սովորում են բարձրագույն եւ միջնակարգ ուսումնական հաստատություններում) , 86-ը սովորում են դպրոցում, 5-ը նորածիններ են, իսկ մնացածը` նախադպրոցական տարիքի երեխաներ: Վերջին տարիների ընթացքում տղաներից 3-ը զորակոչվել են ազգային բանակ, իսկ 3 աղջիկներ ամուսնացել եւ դուրս են գրվել մանկատնից: Աղջիկների ամուսնությունն իրականացվել է համաձայն ավանդույթի` հայկական հարսանիքով:Ամուսնությունից հետո նրանց կապը չի կտրվել մանկատնից:
Մանկատան ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության պետական բյուջեի միջոցներից` նախատեսված ծախսերի համաձայն: Մանկատունն իր գոյության 8 տարիների ընթացքում ունեցել է մի շարք հովանավորներ ու բարեգործներ, որոնք եղել են անհատ մարդիկ եւ տարբեր կազմակերպություններ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ արտասահմանից: Հովանավորների միջոցով անցած 8 տարիների ընթացքում լուծվել է մանկատան տանիքի կառուցման հարցը (նախկինում մանկատունն ունեցել է հարթ տանիք), մանկատան շուրջօրյա ջրամատակարարման հարցը, մանկատունն ապահովվել է գազով եւ ունի կաթսայատուն: Շենքը վերակառուցվել է 2001 թվականին` որոշակի չափով հարմարացվելով մանկատան պահանջներին: Նարկայումս մանկատունն անհրաժեշտություն ունի ընդլայնելու տարածքը, կառուցելու սպորտային դահլիճ, ավելացնելու ննջարանների թիվը, ստեղծելու մասնագիտական արհեստանոցներ, որոնք կօգնեն շրջանավարտներին մասնագիտության ձեռքբերման կողմնորոշման հարցում եւ ինքնուրույն կյանքի նախապատրաստվելուն:
2004թ. ապրիլին մանկատան սաներից մեկը` Արմինե Հովսեփյանը ապահովվել է բնակարանով եւ անցել ինքնուրույն կյանքի, սակայն նա չունի աշխատանք եւ ապրելու միջոց: Այս տարի նախատեսված է ուսումնասիրել թվով 10 շրջանավարտների, որոնք ընդգրկված են պետական ծրագրում` բնակարան ստանալու եւ ինքնուրույն կյանքի անցնելու նպատակով:
Ապագան Բաց է ՀԿ-ի Ծրագրեր
Դիմել «Ապագան Բաց է» ՀԿ
Առաջարկությունների կամ համագործակցելու համար կարող եք կապնվել մեզ հետ:
Հասցե` ք.Երեւան, Քաջազնունու 1, 3-րդ հարկ
Հեռ` +37410 55-91-26
Էլ.փոստ`
|