|
1967թ հոկտեմբերի 23-ից գործել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի N245 բազային մսուր-մանկապարտեզը, որը հետագայում 1999թ-ից դարձել է «Հատուկ Տիպի» մանկատուն եւ շարունակում է գործել մինչ օրս: Մանկատանը կարող են բնակվել մինչեւ եւ տարեկան առանց ծնողական խնամքի մնացած, մտավոր ֆիզիկական դժվարություններ ունեցող շուրջ 103 երեխա:
Մանկատունը իրականացնում է երեխաների բժշկա-վերականգնողական, սոցիալ-հոգեբանական եւ ինտեգրման աշխատանքներ, նրանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանություն, նյութական եւ կենցաղային պահանջների բավարարում, խնամքի եւ դաստիարակության ապահովում, ուսուցման եւ բժշկական օգնության կազմակերպում, նրանց այլ խնամակալական մանկական կազմակերպությունների տեղափոխում, իրականացնում է սոցիալ- հոգեբանական աշխատանքներ երեխաներին ընտանիք վերադարձնելունպատակով:
Մանկատանը գործում է բազմասնագիտական թիմ որը կազմված է փոխտնօրենից, սոցիալական աշխատողից, հոգեբանից, լոգոպեդից,արատաբաններից, բժշկից, ավագ մանկավարժից, դաստիարակներից, որոնք քննարկում են յուրաքանչյուր երեխայի գործը եւ յուրաքանչյուրի համար կազմվում է անհատական զարգացման ծրագիր:
Ապագան Բաց է ՀԿ-ի Ծրագրեր
Դիմել «Ապագան Բաց է» ՀԿ
Առաջարկությունների կամ համագործակցելու համար կարող եք կապնվել մեզ հետ:
Հասցե` ք.Երեւան, Քաջազնունու 1, 3-րդ հարկ
Հեռ` +37410 55-91-26
Էլ.փոստ`
|