|
Ես` Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանս ծնվել եմ 1969թ հունվարի 17-ին ք. Երեւանում, ծառայողի ընտանիքում: 1976-1986թթ. սովորել եմ Երեւանի Ա.Խանջյանի անվան թիվ 53 միջն. դպրոցում: 1986-1991թթ. սովորել եւ ավարտել եմ Երեւանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի տարրական կրթության եւ դեֆեկտոլոգիայի ֆակուլտետը: 1989թ հոկտեմբերից սովորելուն զուգընթաց աշխատել եմ վերոնշյալ ինստիտուտի թիվ 245 բազային մսուր-մանկապարտեզում` որպես դեֆեկտոլոգ: 1998-2001թթ. միաժամանակ աշխատել եմ Երեւանի Ա.Երզնկյանի անվան թիվ 118 միջնակարգ դպրոցում որպես լոգոպեդ:
1994թ վերոնշյալ ինստիտուտում ձեւակերպված եմ եղել որպես հայցորդ: 2000թ. նույն ինստիտուտում հանձնել եմ որակավորման հետեւյալ քննությունները` փիլիսոփայություն, անգլերեն, ինֆորմատիկա առարկաներից:
1999-2003թթ. թիվ 245 բազային մսուր-մանկապարտեզը վերանվանվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Հատուկ տիպի մանկատուն, որտեղ տեղափոխվել եմ աշխատանքի որպես` լոգոպեդ: 2003թ. հունվարի 1-ից մինչեւ օրս մանկատունը վերանվանվել է որպես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Երեւանի «Հատուկ Տիպի» մանկատուն, որտեղ մինչեւ 01.01.2004թ. աշխատել եմ որպես լոգոպեդ:
2001թ -ից առ այսօր համատեղությամբ աշխատում եմ նաեւ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ն/դ, սկզբնական եւ հատուկ կրթության ֆակուլտետի արատաբանության ամբիոնում որպես` տիֆլոմանկավարժության դասախոս: 01.01.2004 -18.10.2005թթ. Երեւանի «Հատուկ Տիպի» մանկատուն ՊՈԱԿ-ում աշխատել եմ որպես` փոխտնօրեն:
18.10.2005 -25.05.2006թթ. վերոնշյալ մանկատանը նշանակվել եմ որպես` տնօրենի պաշտոնակատար:
25.05.2006թ-ից առ այսօր, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված բաց մրցույթում հաղթող ճանաչվելու կապակցությամբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից նշանակվել եմ Երեւանի «Հատուկ տիպի մանկատուն» ՊՈԱԿ -ի տնօրեն: Կազմակերպությունը 01.10.2007թ -ից առ այսօր վերանվանվել է որպես «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ:
27.04.2007թ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ ինձ շնորհվել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` «Թույլ տեսնող կրտսեր դպրոցականների գրավոր խոսքի խանգարումների շտկողական աշխատանքների օպտիմալացումը» խորագրով ատենախոսության պաշտպանության համար:
Ունեմ հրատարակված 11 հոդվածներ եւ 3 թեզիսներ, ընդ որում «Հատուկ մանկավարժության բառարան» գրքի համահեղինակ եմ եւ հոդվածներից մեկը հրատարակված է Ռուսաստանի դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում:
Մասնակցել եմ մի շարք վերապատրաստման դասընթացների:
Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխաներ:
Ապագան Բաց է ՀԿ-ի Ծրագրեր
Դիմել «Ապագան Բաց է» ՀԿ
Առաջարկությունների կամ համագործակցելու համար կարող եք կապնվել մեզ հետ:
Հասցե` ք.Երեւան, Քաջազնունու 1, 3-րդ հարկ
Հեռ` +37410 55-91-26
Էլ.փոստ`
|