Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը ծնվել է 1960թ-ին` Նախիջևանի ինքնավար հանրապետության Զնաբերդ գյուղում:
Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը 1977թ-ին, 1978-ին ընդունվել եւ 1984-ին ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետը:
1984թ-ից աշխատել է Մասիսի շրջանում, սկզբում որպես տեղամասային մանկաբույժ, ապա ինֆեկցիոն բաժանմունքի մանկաբույժ, հետո մանկական բաժանմունքի մանկաբույժ, ավագ օրդինատոր, ապա 1994թ-ից մանկական բաժանմունքի վարիչ:
2001թ-ի փետրվարի 1-ից նշանակվել է Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն:
Ամուսնացած է, ունի 1 դուստր և 1 որդի:
Ապագան Բաց է ՀԿ-ի Ծրագրեր
«Օգնենք երեխաներին»` 1,5-15 տարեկան երեխաների համար www.helpthechildren.fio.am «Ապագա մասնագետներ»` 16-21 տարիքի երիտասարդների համար www.fs.fio.am «Կրթական կամուրջ»` մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների համար www.edubridge.fio.am «Նամակագրական Կապ»` 5-18 տարեկան երեխաների համար www.penpals.fio.am
Դիմել «Ապագան Բաց է» ՀԿ
Առաջարկությունների կամ համագործակցելու համար կարող եք կապնվել մեզ հետ: