Իմ կյանքը
Ես աշակերտ եմ: Սիրում եմ պարել ու անվերջ երգել: Ես սիրում եմ բարի ու անչափ սիրալիր վերաբերմունք իմ անձի նկատմամբ: Ես շատ եմ սիրում իմ հարազատներին ու անչափ իմ հայրիկին: Ես սիրում եմ նաև նկարել ու սիրում եմ իմ այցելած վայրերից նկարել այն ինչ ցանկանում եմ: Ես չար չեմ, սիրում եմ բարի մարդկանց օգնել, օգնելը ինձ շատ է ուրախացնում: Ես միշտ պատրաստ եմ բարիներին օգնության հասնել:
Ես չեմ սիրում այն մարդկանց, ով չի գիտակցում, որ չի կարելի նեղացնել փոքրիկ երեխաներին: Չեմ սիրում այն անձնավորությանը, որ իրեն համարում է բարձր մյուսներից: Ես հակառակի պես դրանց անվանում եմ ամենավերջինը և իհարկե չեմ սիրում նման զզվելի վերաբերմունք: Մարդու ամենավատ բանը այն է, որ երբ նա հիմար է և իր ուժով իր հիմար մտքերը թելադրում է մյուսներին, գիտեմ այդպիսի մի քանիսին: Ես վատ մարդ եմ համարում նրանց, ովքեր սպանում են, շնանում են, գողանում և իբր թե լավ տղա են խաղում:
Ես շատ եմ սիրում հայոց լեզու ու ռուսերեն առարկաները: Նաև շատ հաճույքով, երբեմն հոգնած նստում եմ կրոնի դասերին` քանի որ ես անչափ հավատում եմ Աստծուն:
Իմ մոտիկ ընկերուհիներն են` Կարինեն ու Հերմինեն: Մյուսներինել եմ շատ սիրում, բայց իմ բոլոր գաղտնիքները վստահում եմ նրանց:
Ես սիրում եմ նրանց, ինչպես իմ քույրիկին` Լաուրային:
Հասմիկ 14 տարեկան