Իմ Գյումրի
Ահա կանգնած եմ դրսում
ՈՒ իմ քաղաքն եմ դիտում,
Հիանում եմ քեզանով,
Դու իմ Գյումրի` քաղաք հին:
Իմ հայրենիք, իմ քաղաք,
Կառույցներդ մեծ ու շեն:
Դու աղետից հետո էլ գեղեցիկ ու հմայիչ
Դու իմ Գյումրի` քաղաք հին:
Շատ հեռվից ես այստեղ հասել,
Մեծ դժվարություններ հաղթահարել,
Ու եկել մեզ ես հասել:
Պահպանելու հերթը մերն է...
Դու իմ Գյումրի` քաղաք հին:
Կառուցելու հերթը մերն է,
Թարմացնելու հերթը մերն է:
Մենք մեր գործն ենք անում,
Մեր քաղաքը շենացնում
Դու իմ Գյումրի` քաղաք հին: