Մռայլ գիշեր
Գիշեր է մութ ու սև,
Մութ է երգում քաղաքը դրսում,
Լուսինն է ննջում երկնքի գրկում,
Աստղերն անգամ չեն շողշողում:
Մռայլ գիշերը հոնքերն է կիտել
Ու ձեռքի վրձնով մութ է սփռել,
Գիշեր է ձմռան, երկար գիշեր...
Սպասում եմ այգաբացին, գուցե բերի հույսեր: