Գյումրու «Հույս Մանկատուն» - ը բացվել է 2000թ-ի դեկտեմբերի 2-ին, Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ: 2003թ հունվարի 1-ից այն անցել է «Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարարության» ենթակայության տակ:
Մանկատան շենքը կառուցվել է 1961թ-ին, երկհարկանի է, ունի մասնաշենք եւ մինչեւ 2000թ-ի դեկտեմբերի 2-ը ծառայել է որպես նախակրթարան: 2000թ-ին այն վերապրոֆիլավորվել է որպես մանկատուն, սակայն շենքը չի համապատասխանում մանկատան ստանդարտներին եւ պահանջներին: 2004թ-ի հուլիսին առաջին մասնաշենքը վերանորոգվել է Մարսել քաղաքի քաղաքապետի նախաձեռնությամբ եւ համապատասխանեցվել մանկատան ստանդարտներին: Շենքի երկրորդ մասնաշենքը նույնպես կարիք ունի հիմնովին վերանորոգման: Շենքում գտնվող գույքը` մահճակալները, աթոռները, սեղանները, պահարանները եւ փափուկ գույքը խիստ կարիք ունեն նորացման, քանի որ այդ բոլորը ժառանգություն ենք ստացել նախկին նախակրթարանից եւ ունեն 20 տարվա մաշվածություն:
«Հույս Մանկատան»-ը օթեւանում եւ խնամք են ստանում 4-18 տարեկան 73 երեխաներ` երկկողմանի, միակողմանի ծնողազուրկ, ամուսնալուծված ծնողների, միայնակ մոր, հաշմանդամ ծնողների, գրավոր հրաժարական տված ծնողների, ազատազրկման մեջ գտնվող ծնողների եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: «Հույս Մանկատան»-ը աշխատում են 41 աշխատակիցներ, որոնք զբաղվում են երեխաների կրթա-դաստիարակչական աշխատանքներով եւ խնամքով: Մանկատան աշխատանքներն ընթանում են հետեւյալ ոլորտներով`
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ-ԿՐԹԱ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈԼՈՐՏ
Թվով 62 երեխաներ հաճախում են թիվ 4 հանրակրթարան դպրոց` 1-10 դասարան: Նրանց դասապատրաստումը կատարվում է մանկատանը` մանկավարժների օգնությամբ, կազմակերպվում են առարկայական լրացուցիչ պարապունքներ: Մանկատանը գործում է նաեւ նախադպրոցական խումբ, որի հետ պարապունքներ է անցկացվում ՀՀ. Կրթության եւ Գիտության նախարարության կողմից նախատեսված ծրագրով: Պարապունքները լիարժեք կատարելու համար խիստ անրաժեշտ են գրենական պիտույքներ, որոնց պակասը միշտ զգացվում է:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
Շենքում գործում են կոշկակարի, ռադիոգործի, կար ու ձեւի արհեստանոցներ, նկարչական արվեստանոց`որտեղ երեխաները ծանոթանում են արվեստին, սովորում են արհեստներ, ինչպես նաեւ վերանորոգում կոտրված գույքը, իրենց հագուստներն ու կոշիկները: Կա նաեւ փայտի արհեստանոց, սակայն գործիքների ու հումքի բացակայության պատճառով չի գործում:
Մանկատան բակում գործում է ջերմոց, որտեղ աճեցվում են բանջարանոցային կուլտուրաներ եւ օգտագործվում երեխաների սնունդը լիարժեք դարձնելու նպատակով, սակայն ջերմոցը վեց ամիս է ինչ չի գործում, որովհետեւ վնասվել է ջերմություն սնուցող գիծը եւ շարքից դուրս է եկել կաթսան, որը ի վիճակի չենք վերանորոգելու:
Երեխաները մանկատանը ձեռք են բերում տնարարության վարվեցողության եւ էթիկայի տարրական գիտելիքներ: Աշխատանքային դաստիարակությունը անընդհատ ու անընդմեջ իրականացնելու համար խիստ անհրաժեշտ են նյութեր եւ հումք:
ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏ
Սոցիալ-հոգեբանական հետազոտման են ենթարկվում մանկատան բոլոր երեխաներն ու նրանց ընտանիքները: Հոգեվերականգնողական թերապեւտիկ աշխատանքներ է տարվում հոգեբանական դժվարություններ ունեցող երեխաների հետ: Ամրապնդվում է ծնող-երեխա, ընտանիք-հաստատություն կապը, կարգավորվում է միջանձնային հարաբերությունները, հարթեցվում կոնֆլիկտային իրավիճակները:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
Մանկատան սաները ամենօրյա եւ շաբաթական սպորտային պարապունքների են մասնակցում` սուսերամարտ, ֆուտբոլ, բիաթլոն, բռնցքամարտ եւ այլն:
Նրանք բազմիցս մասնակցել են հանրապետությունում եւ քաղաքում անցկացվող սպորտային միջոցառումների, մրցույթների եւ արժանացել են պատվավոր մրցանակների, սակայն շենքում չկա մարզադահլիճ եւ մարզագույք, որն անհրաժեշտ է ֆիզիկական դաստիարակությունը լիարժեք դարձնելու նպատակով:
ԿՈՒԼՏՈՒՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏ
Մանկատանը գործում են երգի, պարի, բեմարվեստի խմբակներ, երգչախումբ: Նշվում են բոլոր տոնական միջոցառումները: Այս բոլոր պարապունքներին մասնակցում են նաեւ համայնքի թվով 47 երեխաներ, որն օգնում է երեխաների ինտեգրացմանը հասարակության մեջ: Վերջինիս նպաստում են նաեւ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը:
Շենքում գործող դահլիճը փոքր է, չունի բեմ եւ չի համապատասխանում երեխաներին տրվող կուլտուր-մշակութային աշխատանքները կատարելուն:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ
Մանկատան տնտեսական բլոկը աշխատում է ոչ լիարժեք, քանի որ բաղնիքում չկան զգեստապահարաններ, հայելիներ եւ անհրաժեշտ այլ նյութեր: Խոհոնոցում բացակայում է աման լվանալու առանձնասենյակ` իր սարքավորումներով:
Ճաշասրահում բացակայում են սպասքեղեն, հարմարավետ աթոռներ եւ սեղաններ:
Մանկատանը երեխաները ապահովված են բուժօգնությամբ: Հետեւողական կատարվում են բժշկական պատվաստումները, հետազոտվում տարբեր բժիշկ մասնագետների կողմից:
«Հույս Մանկատունը» ֆինանսավորվում է ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ հարցերի նախարարության բյուջեից, սակայն երեխաների խնամքը եւ աշխատանքները լիարժեք չեն կարող իրականացվել, եթե չլինեն անհատ բարերարներ եւ բարեգործական կազմակերպությունները:
«Հույս Մանկատունը» ֆինանսավորվում է ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ հարցերի նախարարության բյուջեից, սակայն երեխաների խնամքը եւ աշխատանքները լիարժեք չեն կարող իրականացվել, եթե չլինեն անհատ բարերարներ եւ բարեգործական կազմակերպությունները: