«Բարևագիր իմ շատ սիրելի հայրիկին»
Նախ արև, հետո բարև, կարդացողի կյանք ու արև:Գրում եմ Ձեզ հեռու մի քաղաքից. միաժամանակ տխուր եմ, որ ես հեռացել եմ ձեզանից: Դուք եղել եք իսկական հայրիկ մեզ համար: Ես միշտ մտածում եմ ձեր մասին, պահպանեք ձեր առողջությունը: Չգիտեմ իմ սերը և զգացմունքները, կարոտը ինչպես արտահայտեմ սովորական բառերով: Ընկեր Նալբանդյան ես ուզում եմ իմանալ, թե իմ սիրելի հայրիկը ինչպես է զգում իրեն: Պահպանեք Ձեր առողջությունը, ես չեմ ուզում, որ դուք զայրանաք: Ընկեր Նալբանդյան ես գրում եմ Ձեզ, որ շնորհավորեմ ձեր ծննդյան օրը: Ցանկանում եմ ձեզ միայն առողջություն, երջանկություն և երկար-երկար տարիների կյանք, թող ձեր գլխավերևում միշտ փայլի արևը: Դուք եղել եք իմ և Արթուրի համար իսկական հայրիկ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ դուք մեզ տվել եք, այն ամենի համար, ինչը չէր կարող տալ իմ հայրը, ով ինձանից հրաժարվել է: Բարևեք երեխաներին, ընկեր Ջուլետին, ընկեր Նինային, ընկեր Անուշին, ընկեր Արմինեին և ասեք, որ ես շատ-շատ եմ սիրում ու կարոտում ձեզ: Շատ եմ ուզում ձեզ տեսնել: Ես վերջացնում եմ իմ նամակը իմ հայրիկին: