Help the Children Project : Orphanage of Gavar
 
Ապագան Բաց է ՀԿ
Օգնենք երեխաներին Ծրագիր
Գավառի Մանկատուն
 
 Տնօրեն | Մանկատուն | Երեխաների նամակները | Նկարներ | Դիմեք մեզ
 

Երեխաների նամակները - Բարևագիր Արտաշատից

Բարևագիր Արտաշատից

Բարևագիր Արտաշատից ընկ. Նալբանդյանին:Ձեզ նամակ է գրում ձեր մանկատանը մեծացած Ժաննա Վարդանյանը:
Բարև ձեզ ընկ.Նալբանդյան, ինչպես եք զգում: Իմ նամակի իմաստը մի քանի կետերի մեջ է:
Առաջինը, որ ես 1993թ. թողել եմ մանկատունը և մայրիկիս մոտ տեղափոխվել, բայց դառը ճակատագրի հեգնանքով բնակվեցի հարևանի տանը, նա ինձ խնամեց և ամուսնացրեց իր բարեկամի հետ, ցավոք կյանքը այստեղ ավելի դաժան գտնվեց իմ հանդեպ, ամուսինս գնաց Մոսկվա, իսկ սկեսուրս ինձ և իմ տղա զավակին դուրս հանեց.ես մնացել էի փողոցները: Բայց Աստված ողորմած էր, ես մի տուն գտա Արտաշատում, ուր ապրում էր 79 տարեկան մի ծերունի: Ես հիմա գտնվում եմ նրա տանը և արդեն յոթ տարի է այստեղ եմ, իսկ տղաս ինը տարեկան է: Ես խնդրում եմ ձեզ, որ իմ ատեստատը և մի տեղեկանք ու մնացած բոլոր փաստաթղթերը ուղարկեք ինձ, եթե դժվար չէ, չէ որ իմ կյանքի կեսը անցել է այնտեղ և այսօր հայրական տուն չունեմ բացի մանկատնից: Ընկ. Նալբանդյան, ես գիտեմ դուք տնօրեն եք, բայց վերջին խնդրանքս ձեզանից, իմ կողմից շնորհակալություն հայտնեք բոլոր ուսուցիչներին, որ ինձ դաստիարակել են իրենց զավակի պես:
Ընկ. Նալբանդյան ֆինանսի դժվարության պատճառով չեմ կարողանում գալ և մնացած հարցերը լուծել: Ընկ. Նալբանդյան սրտիս մեջ մի մեծ քար կա, որ կոչվում է շնորհակալություն: Ես երրորդ դասարան էի, երբ դուք և ընկ. Բեսալյանը ընտրվեցիք տնօրեն և ուսմասվար, շատ ուրախ օր էր այդ օրը:
Ընկ. Նալբանդյան, եթե տեղեկանքը և մնացած թղթերը չուղարկեք իմ հարցերը այստեղ դժվար կլինեն: Խնդրում եմ ձեզ, մի մերժեք և իմացեք, որ դուք ձեր աղջկան նորից օգնեցիք: Ընկ. Նալբանդյան թող Աստծո շնորհքը շատանա ձեզ վրա և դուք դիմացեք երեխաներին պահելու համար: Իմ համար հարցրեք ընկ. Շուռային, ընկ. Անուշին, Նարինեին, Էլմիրային և նրանք ձեզ կասեն, թե ես ինչպես եմ մեծացել: Ընկ. Նալբանդյան ես ձեզ բոլորից սիրում եմ և միշտ հիշում եմ ձեր բարի վերաբերմունքը:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ամեն ինչի համար: Այսօր մի ծանր քար սրտիցս գլորվեց:Այն ժամանակ ինձ ազատ կզգամ, երբ ուղարկեք իմ թղթերը և տեղեկանքը, որ ես այսինչ թվականին եղել եմ այդտեղ և դուրս եմ եկել:
Աստված ձեզ բոլորիդ առողջություն տա:


Ապագան Բաց է ՀԿ-ի Ծրագրեր
«Օգնենք երեխաներին»` 1,5-15 տարեկան երեխաների համար www.helpthechildren.fio.am
«Ապագա մասնագետներ»` 16-21 տարիքի երիտասարդների համար www.fs.fio.am
«Կրթական կամուրջ»` մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների համար www.edubridge.fio.am
«Նամակագրական Կապ»` 5-18 տարեկան երեխաների համար www.penpals.fio.am
Դիմել «Ապագան Բաց է» ՀԿ
Առաջարկությունների կամ համագործակցելու համար կարող եք կապնվել մեզ հետ:

Հասցե` ք.Երեւան, Քաջազնունու 1, 3-րդ հարկ
Հեռ` +37410 55-91-26
Էլ.փոստ` info@fio.am

 
 Տնօրեն | Մանկատուն | Երեխաների նամակները | Նկարներ | Դիմեք մեզ
© 2005-2012 "Future is Open" NGO. All rights reserved. Contact us by phone: +37410 55-91-26 or by e-mail: info@fio.am.