Help the Children Project : Orphanage of Gavar
 
Ապագան Բաց է ՀԿ
Օգնենք երեխաներին Ծրագիր
Գավառի Մանկատուն
 
 Տնօրեն | Մանկատուն | Երեխաների նամակները | Նկարներ | Դիմեք մեզ
 

Երեխաների նամակները - Սիրելի հայրիկ

Սիրելի հայրիկ

Սիրելի հայրիկ, ինչու եմ ասում հայրիկ,
որովհետև, դուք իսկական ծնող եք, և ես,
ինչպես նաև մյուս բոլոր երեխաներս, չենք կարող
հատուցենք մեր շնորհակալությունը:
Համենայնդեպս մի քիչ, ավելի ճիշտ շատ,
կուրախացնի ձեզ այն լուրը, որ մենք
լավ մարդ կդառնանք, և բարոյապես,
և մասնագիտությամբ:Ես խոնարհվում եմ ձեր առջև:
Շնորհավորում եմ ձեր ծննդյան տարեդարձը,ցանկանում եմ
ձեզ երջանկություն, առողջություն և երկար-երկար
տարիների կյանք:Ես ձեզ շատ եմ սիրում:
Այո,Աստված ձեզ շնորհել է վերին
համբերատարությամբ և արտիստիզմով:

***

Ձեր խորհուրդները ինձ մեծ ուժ կտան
Եվ ես նրանցով կառաջնորդվեմ:

Առա խորհուրդը կրակ դառա,
Դառա կրակ վառ կարոտի,
Եվ ահա սիրտս ելավ ոտի
Թռչում է թռչնի պես,
Իմ բարի հայրիկ
Խորհուրդներդ լսել եմ:

Ինչքան հուր կա իմ սրտում,
Բոլորը քեզ,
Ինչքան կրակ ու վառ խնդուն,
Բոլորը քեզ,
Բոլորը տամ ու նվիրեմ,
Ինձ ոչ մի հուր թող չմնա
Դուք չմրսեք ձմռան ցրտից,
Բոլորը ձեզ,բոլորը ձեզ:

Շնորհակալություն:
Շնորհավոր ձեր ծննդյան տարեդարձը:


Ապագան Բաց է ՀԿ-ի Ծրագրեր
«Օգնենք երեխաներին»` 1,5-15 տարեկան երեխաների համար www.helpthechildren.fio.am
«Ապագա մասնագետներ»` 16-21 տարիքի երիտասարդների համար www.fs.fio.am
«Կրթական կամուրջ»` մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների համար www.edubridge.fio.am
«Նամակագրական Կապ»` 5-18 տարեկան երեխաների համար www.penpals.fio.am
Դիմել «Ապագան Բաց է» ՀԿ
Առաջարկությունների կամ համագործակցելու համար կարող եք կապնվել մեզ հետ:

Հասցե` ք.Երեւան, Քաջազնունու 1, 3-րդ հարկ
Հեռ` +37410 55-91-26
Էլ.փոստ` info@fio.am

 
 Տնօրեն | Մանկատուն | Երեխաների նամակները | Նկարներ | Դիմեք մեզ
© 2005-2010 "Future is Open" NGO. All rights reserved. Contact us by phone: +37410 55-91-26 or by e-mail: info@fio.am.