Future is Open NGO
Help the Children Project
Children's Home Orphanage
 
Director | Orphanage | Children's letters | Photos | Contacts
 

Children's letters - A letter to my mother

Նամակ մայրիկիս

Սիրելի մայրիկ: Ես գիտեմ, որ դու ինձ հիշում ես: Գիտես, որ ես ապրում եմ քեզանից հեռու` կարոտելով քո փաղաքշանքները, մայրական գուրգուրանքները, քո բարի եւ մեղմ ժպիտը: Ես ապրում եմ Գյումրու մանկատանը, ինձ նման շատ երեխաների հետ: Սակայն ես շատ միայնակ եմ զգում: Կարոտում եմ քեզ, ուզում եմ մտովի պատկերացնել, թե ինչպիսին ես դու: Ամեն անգամ չեմ կարողանում զսպել արցունքներս: Երեւի սա մեր ճակատագիրն է` ապրել իրարից հեռու: Երբեք չեմ կորցնում հույսս, որ մի օր հանդիպելու եմ քեզ եւ գրկախառնվելու: Շատ եմ ուզում հանդիպել հայրիկիս, ուզում եմ նմանվել նրան: Երեւի հայրիկս նույնպես կարոտում է ինձ: Սակայն մի տխրեք, ես շուտով կմեծանամ, կավարտեմ դպրոցս եւ միգուցե ինքս կգտնեմ ձեզ: Ես այստեղ շատ հոգատար մայրեր ունեմ, բայց ես քեզ եմ կարոտում: Ամեն օր աղոթում եմ քո եւ հայրիկի համար:
  Հոգուս խորքում փայփայում եմ այն միտքը, որ երբեւիցե կհանդիպեմ իմ ծնողներին, կճանաչեմ եւ կսիրեմ նրանց:
  Ձեր սիրելի որդի` Խորեն:

Future is Open NGO Projects
"Help the Children" - for the children from 1.5-15 years old - www.helpthechildren.fio.am.
"Future Specialists" - for the children from 16-21 years old - www.fs.fio.am.
"Educational Bridge" - for all the children and youth who have physical or mental problems - www.edubridge.fio.am.
"Pen Pals" - for the children from 5-18 years old - www.penpals.fio.am.
Contact Future is Open NGO
If you have any questions or suggestions, do not hesitate to contact us.

Address: 1 Qajaznuni st., 3rd floor, Yerevan, Armenia
Tel: +37410 55-91-26
E-mail: info@fio.am

 
Director | Orphanage | Children's letters | Photos | Contacts
© 2005-2010 "Future is Open" NGO. All rights reserved. Contact us by phone: +37410 55-91-26 or by e-mail: info@fio.am.