|
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների Տուն» ՊՈԱԿ-ը բժշկասոցիալական բնույթի մանկական խնամակալական կազմակերպություն է:
Մանկատան հիմնական նպատակը մինչեւ 6 տարեկան կենտրոնական նյարդային համակարգի, օրգանական եւ ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին եւ ձեռքբերովի ֆիզիկական արատներ ունեցող հաշմանդամ երեխաների մշտական խնամքի ապահովումն է: Կազմակերպում է երեխաների առօրյան, ապահովում է կենսական բոլոր պահանջները եւ շուրջօրյա բժշկական սպասարկում:
Երեխաների հետ կազմակերպվում է խիստ մասնագիտական` վերականգնողական, հոգեբանական, մանկավարժական, սոցիոլոգիական, լոգոպետական հատուկ մասնագիտական աշխատանք:
Հաստատության գործունեությունը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից, ՀՀ եւ օտարերկրյա պետությունների կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց նվիրատվություններից, բարեգործական նպատակներով տրամադրվող միջոցներից:
Ներկայումս մանկատանը խնամվում են 106 երեխա:
Ապագան Բաց է ՀԿ-ի Ծրագրեր
Դիմել «Ապագան Բաց է» ՀԿ
Առաջարկությունների կամ համագործակցելու համար կարող եք կապնվել մեզ հետ:
Հասցե` ք.Երեւան, Քաջազնունու 1, 3-րդ հարկ
Հեռ` +37410 55-91-26
Էլ.փոստ`
|